Կրակահերթեր ՊՊԾ գնդի տարածքում. կա վիրավոր
17:11 ՀՀ ոստիկանւթյան պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված անձանցից Արայիկ Խանդոյանը վիրավորվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
