«Ընդհանուր շահեր, ընդհանուր ապագա». ռուս-թուրքական նոր մեկնարկ

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Այս հանդիպումն արդեն հաստատել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիշմեքը։ Դվորկովիչի փոխանցմամբ` պետք է նախապատրաստել, հագեցնել այդ հանդիպման օրակարգը: Դմիտրի Մեդվեդևի տեղակալը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ կառուցողական բանակցություններ վարել, և որ կողմերը պետք է փուլ առ փուլ վերականգնեն համագործակցությունը, որը սառեցվել էր ռուս-թուրքական քաղաքական ճգնաժամի ժամանակ։ Հիշեցենք, 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը խոցել էր ռուսական ռազմական օդանավը, ինչի հետևանքով երկու երկրների միջև հարաբերությունները սառեցվել էին։ Մոսկվան ու Անկարան վերականգնել են հարաբերությունները այն բանից հետո, երբ հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն հայցող նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դվորկովիչը անդրադարձել է Թուրքիայում վերջերս չհաջողված հեղաշրջմանը և ասել. - «Ձեր երկրում այսօր բարդ իրավիճակ է։ Ռուսաստանը նորից հաստատում է ոչ սահմանադրական գործողությունների անթույլատրելիության մասին իր դիրքորոշումը։ Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ իր սեփական խնդիրները Թուրքիան պետք է կարգավորի սեփական օրենքների, սեփական Սահմանադրության և սեփական ինքնիշխանության հիման վրա»։ Սա թերևս հետաքրքիր հայտարարություն է այն առումով, որ ավելի վաղ արևմտյան պաշտոնյաները հորդորում էին Էրդողանին զերծ մնալ, օրինակ, մահապատիժը նորից կիրառելու մասին որոշումից: Մինչ Էրդողան-Պուտին հանդիպումը, այսօր արդեն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ռուս-թուրքական միջպետական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին որոշումը, ինչի մասին ևս հայտարարել է Դվորկովիչը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։Թուրքիայի փոխվարչապետն, իր հերթին, հանդիպմանը ևս մեկ անգամ պաշտոնական Անկարայի անունից շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին հեղաշրջման փորձի ժամանակ աջակցության համար: Մոսկվան ու Անկարան մտադիր են նաև արդեն առաջիկայում վերականգնել չարտերային ավիահաղորդակցությունը, ինչն է՛լ ավելի կմեծացնի ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա։ Սրա համար թուրքական կողմը անվտանգության որոշ երաշխիքներ պետք է տա Մոսկվային։ Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող էներգետիկայի ոլորտին, ապա Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինը։ Պաշտոնական Մոսկվան, հիշեցնենք, դեռ 2014-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ «Հարավային հոսք» ծրագիրը մտադիր է փոխարինել «Թուրքական հոսք» ծրագրով։ Կասեցված «Հարավային հոսքը», հիշեցնենք, պետք է ռուսական գազը հասցներ Եվրոպա Բուլղարիայի, Սերբիայի և Հունգարիայի տարածքներով։ Սակայն «Թուրքական հոսք» ծրագիրն էլ սառեցվեց ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կանխատեսել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգացում են ապրելու հետագայում: «Մենք կտեսնենք ավելի զարգացած հարաբերություններ, և դա այն է, ինչը պետք է տեղի ունենա, քանի որ Թուրքիան Ռուսաստանի հարևանն է: Մենք ունենք ընդհանուր շահեր ու ընդհանուր ապագա»,- ասել է նա: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չի բացառել, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կձևակերպվի 2017-ին: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրները համաձայնագրի ստորագրման ժամկետը կհստակեցնեն մինչև 2016-ի ավարտը: «Մեզ դեռ չի հաջողվել սահմանել համաձայնագրի ստորագրման նոր ժամկետները, սակայն կարծում եմ՝ մենք դա կանենք մինչև տարեվերջ: Եվ հնարավոր է՝ 2017թ. համաձայնագիրը կհամաձայնեցվի ու կստորագրվի»,- ասել է նա: Ընդգծվում է, որ բաց է մնում այն ապրանքների հարցը, որոնք կդառնան ազատ առևտրի մասին համաձայնագրի օբյեկտներ: Զեյբեքջին հայտարարել է, որ դա քննարկման հերթական հարցն է, սակայն այն չպետք է դառնա խնդիր: «ԵՄ-ի հետ Մաքսային միությունը մեկ բան է, Ռուսաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ մեկ այլ բան: Եվ ես կարող եմ ասել, որ մեր նպատակն ապագայում բանակցություններում գյուղմթերքների հարցի ընդգրկումն է»,- նշել է էկոնոմիկայի նախարարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am