Վարչապետը հրաժարվում է պաշտոնից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարվելու է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից։ «Պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է։ Ես կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության և գիտության նախարարության հետ միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,-հայտարարեց վարչապետը:
