Անհասկանալի հարցեր, որոնք պատասխան են պահանջում

Սասնա ծռերը կրկին ոտքի են հանել իշխանություններից դժգոհ զանգվածներին ու չնայած մի քանի օր է Երեւանում կրկին համաժողովրդական պայքարի ոգին է թեւածում ու բազմահազարանոց հանրահավաքների ականատեսն ենք լինում, այդուհանդերձ հանրության մեջ դեռ չի գտնվել մի քանի հարցի պատասխան՝ խմբի  ու իշխանության գործողությունների վերաբերյալ, որոնք որոշակիորեն անվստահության պատ են առաջացրել նաեւ այս շարժման առաջ: Այսպիսով՝ առաջին հարցը հետեւյան է՝ ինչպես կամ ինչու էր Սեֆիլյանի թիմը վրիպել համապատասխան կառույցների ուշադրությունից, որի արդյունքում հնարավոր եղավ հասնել նման իրավիճակի: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի  կալանավորումը պայմանավորված էր մայիսի 20-ին տեղի ունեցած մի ավտովթարով, ինչի հետեւանքով իրավապահները զենք-զինամթերք էին հայտնաբերել: Այս գործով կալանավորվել է 9 անձ, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ Ժիրայր Սէֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, ինչպես նաեւ պատրաստ լինել համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ վերջիններս պետք է գրավեին հեռուստաաշտարակը, Նուբարաշենի զորամասը, սակայն այս գործողությունները տապալվեցին: Ասել է թե Ժիրայր Սեֆիլյանը, հետեւաբար նրա թիմը պատրաստվում էր զինված հեղափոխության: Այս պարագայում դժվար է հավատալ, որ իրավապահ մարմինները չեն զբաղվել Սեֆիլյանի թիմով, նրանց չեն պահել ուշադրության կենտրոնում: Որովհետեւ այսօր անգամ շարքայինների հեռախոազրույցների գաղտնիությունն ապահովված չէ, հապա ինչով է բացատրվում Սասնա ծռերի հանդեպ այս առատաձեռնությունը: Երկրորդ նյուանսն էլ կապված է այսօրվա դեպքի հետ՝ ինչպե՞ս է հնարավոր ճեղքել ոստիկանական արգելապատնեշը ու սնունդ  հասցնել ՊՊԾ գնդում գտնվողներին, ողջ եւ առողջ, մինչեւ անգամ առանց վնասվածքների դուրս գալ ոստիկանական կրակահերթի տակից՝ հերոսաբար կատարել առաքելոթյունը, նույնքան հերոսաբար էլ հեռանալ ՊՊԾ գնդից՝ առանց  որեւէ պատասխանատվության: Սա կնշանակի, որ կամ գործ ունենք ոստիկանության բեմադրած սադրանքի հետ, երբ  յուրայինի միջոցով սնունդ հասցնելով նպատակ է հետապնդվում այլ խնդիր լուծել, օրինակ հնարավոր է, որ տղաներին հասցված սնունդը հագեցած լիներ քնաբերով, որից հետո ոստիկանությունը հանգիստ գործի կանցնեի, կամ էլ , եթե այդ ամենը ճիշտ է,կնշանակի, որ մենք ոստիկանության համակարգ չունենք եւ մի հոգին կարող է ոստիկանության մի ողջ բանակ շրջանցել: Ի դեպ, առաջին իսկ օրվանից, երբ ոստիկաններ էին <պատանդի> կարգավիճակում գտնվում, շատերն էին տարակուսանք հայտնում՝ փաստարկելով, որ հնարավոր էր օպերացիա մշակել ու ներսում վնասազեևծել խմբին, քանի որ խոսքը պատրաստված ու ոստիկանի կարգավիճակ ունեցող մարդկանց մասին է: Ինչեւէ, անհասկանալի հարցերն այսքանով սպառված չեն, որոնք խորացնում են կասկածները կատարվածի վերաբերյալ: Անի Սահակյան

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am