Տարածքների հարցը Պուտինի ու Էրդողանի հանդիպման օրակարգում

Օգոստոսի 9-ը կարող է ճակատագրական օր դառնալ Հայաստանի ու Արցախի ապագայի համար: Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում իրենց դերն են խաղացել Ադրբեջանն ու Ղազախստանը: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ճիշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ՝ սկսելով երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց: Խոսելով ռուսական «Սու-24»-ի միջադեպի մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ անկախ նրանից, թե ճգնաժամից հետո ինչպես զարգացան Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Անկարան ամեն դեպքում գործել է օրենքի շրջանակներում՝ կապված իր օդային տիրույթի խախտման հետ: Ի սկզբանե պարզ էր, թե ինչ վիճակում է հայտնվել Ալիևը, երբ գժտվել էին Էրդողանն ու Պուտինը: Մի կողմում` «եղբայրական» Թուրքիա էր, մյուս կողմում «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանը: Ալիևը մնացել էր երկու քարի արանքում: Մի քանի անգամ հայտարարություններ հնչեցին պաշտոնական Բաքվից, որ պատրաստ են միջնորդի դեր տանել ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մի քանի ամիս լարված ռուս-թուրքական հարաբերություններից 8-9 ամիս է անցել, շատ ջրեր են հոսել, ապրիլյան քառօրյա պատերազմ է տեղի ունեցել, որը ամբողջությամբ փոխեց այս տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը: Այժմ, միջնորդները փորձում են կանխել հնարավոր նոր պատերազմը: Ալիևը, թեև սանձազերծեց պատերազմ, բայց հանդես է գալիս ուժի դիրքերից, որովհետև հայկական կողմին չհաջողվեց միջազգային հանրության ընկալմանը հասցնել, որ ագրեսորը չի կարող զիջումների գնալ, առավելևս` Ղարաբաղի հարցում: Հայկական կողմը չկարողացավ արձանագրել տալ, որ ալիևյան ռեժիմի հայատյացության քաղաքականությունը բացառում է Ղարաբաղյան խնդրի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը: Բանն այն է, որ Մոսկվան ու Անկարան էլ որոշակի պահից կարող են հանդես գալ «ուժով» հարցը լուծելու օգտին, ընդ որում` ուժով թե ռազմի դաշտում, թե դիվանագիտորեն` բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմին լուծում պարտադրելով: Այս օրերին պաշտոնական Անկարան արդեն բաց հայտարարում է, որ Թուրքիան ներգրավել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, և Բաքվի հետ անգամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորություններն է քննարկում: Հետևաբար, կասկած չկա, որ Պուտինի ու Էրդողանի առաջին հանդիպմանը` մի քանի ամսյա լարված հարաբերություններից հետո քննարկվելու է Հայաստանի հարցը` Ղարաբաղով ու հայ-թուրքական սահմանով: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am