Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց
22:30 Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց: Ցուցարարները որոշեցին երթով շարժվել այս անգամ ոչ թե Խորենացի փողոց, այլ Բաղրամյան 26, որտեղ էլ Սերժ Սարգսյանին կներկայացնեն իրենց պահանջները: «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը ելույթի իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանն ունի եզակի հնարավորություն՝ նա կարող է այս ամենը լուծել առանց արյան, բանակցությունների միջոցով լուծում գտնել և հեռանալ: «Մենք վստահ ենք, որ կշատանանք, ինչպես մի քանի օր առաջ էինք, մենք վստահ ենք, որ ոստիկանական բռնությունը ոչ մեկին չի վախեցրել: Երեկ երեկոյան բերման ենթարկվածները վերադարձան Ազատության հրապարակ ավելի վճառական, ավելի համոզված, որ ինչ անում են՝ ճիշտ են անում»,- ընդգծեց նա:
