Նաղդալյանը՝ պատանդառված բժիշկների մասին
Զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը ԱԺ փոխնախագահը շատ սխալ քայլ որակեց: «Անզատության մեջ են աշխարհի ամենամարդասիրական քայլ անող ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են օգնություն ցույց տալ, հատկապես մտահոգված եմ, որ նրանց թվում կին կա, հայ մարդուն հարիր չէ պատանդ պահել հայ կնոջ: Հուսով եմ` հարցն արագ լուծում կստանա»: Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
