ՀՀԿ-ն քննարկել է Երեւանում տեղի ունեցող զարգացումները
21:24 Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քննարկվել են Երեւանում տեղի ունեցող զարգացումներին: Նաղդալյանն ասաց, որ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այն է, որ իրավիճակը խաղաղ բանակցային ճանապարհով լուծում ստանա: « Մեր մոտցումը եղել է, որ հայը հայի վրա չպետք է կրակի, նոր զոհեր մենք չպետք է ունենանք», - ասաց Հերմինե Նաղդալյանը, մեկ անգամ եւս կրկնելով, որ իշխանությունների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ խաղաղ բանակցային ճանապարհով իրավիճակին լուծում տալու համար:
