Կշատանանք. Ալբերտ Բաղդասարյան
21: 16 Քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը: «Մենք վստահ ենք, որ կշատանանք, ինչպես մի քանի օր առաջ էինք, մենք վստահ ենք, որ ոստիկանական բռնությունը ոչ մեկին չի վախեցրել: Երեկ երեկոյան բերման ենթարկվածները վերադարձան Ազատության հրապարակ ավելի վճառական, ավելի համոզված, որ ինչ անում են՝ ճիշտ են անում»,- այս մասին իր լույթում հայտարարեց «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ այսօր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է, իսկ ցուցարարաները վանկարկեցին «շնորհավոր», «շնորհավոր»:
