ԲՀԿ-ն էլ միացավ
ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցույան մի քանի պատգամավորներ ստորագրել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու փաստաթղթի տակ: «ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը և Ռուբեն Գևորգյանը միացել են Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու պատգամավորական նախաձեռնությանը»,- գրել է խոսնակը: Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ պահանջ-ձևաթուղթը ստորագրել էին պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Ալիկ Արզումանյանը, ՕԵԿ-ը, մի քանի այլ պատգամավորներ:
