Աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը կքննարկի երկրում 15-ամյա քաղաքացիական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, երբ ՄԱԿ-ը նրան հանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:
Նման պայման է հնչեցվել Կատարում ֆորումի ընթացքում, գրում է Reuters-ը:
Խոսքը ՄԱԿ-ի որոշման մասին է, որը սահմանափակում է «Թալիբանի» առաջնորդների շարժունակությունը եւ ֆինանսական ակտիվները կառավարելու հնարավորությունները: «Թալիբանից» իր անունը չհայտնած աղբյուրի խոսքով, խմբավորումը պահանջում է, որ իր անդամներին թույլ տրվի «անխոչընդոտ ճամփորդել աշխարհում», հետո միայն կքննարկի խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունը:
Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտը», հունվարի 18-ին Քաբուլում տեղի է ունեցել Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քառակողմ բանակցությունների երկրորդ փուլը: ԱՄՆ-ի, Չինաստանի եւ հենց Աֆղանստանի ներկայացուցիչները արմատական «Թալիբան» խմբավորման հետ 15-ամյա հակամարտությանը վերջ դնելու «ճանապարհային քարտեզ» են մշակում: Շուտով միջնորդների մտահղացման համաձայն, բանակցությունների սեղանի շուրջ կնստեն նաեւ թալիբների առաջնորդները:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը