ՕԵԿ-ը եւս միացավ
16:29 «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորները եւս ստորագրել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմած ձեւաթղթի տակ: Հիշեցնենք, որ թվով 14 հասարակական ու լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Մինչ 17.00-ն անհրաժեշտ է եւս 25 ստորագրություն, այլապես արտահերթ նիստ չի գումարվի:
