«Երեկ զանգվածային ապօրինի գործողություն է իրականացվել մարդկանց նկատմամբ».իրավապաշտպան.տեսանյութ
«Երեկ ոստիկանությունը դիմեց զանգվածային բռնարարքների, զանգվածային ապօրինությունների քաղաքացիների նկատմամբ՝ մարդկանց արգելելով կանգնել Խորենացի փողոցում առանց հիմնավորման»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ առավեց ցավալի է Լևոն Բարսեղյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը՝ սառը զենք կրելու մեղադրանքով։ «Ես դա համարում եմ ակնհայտ անհիմն քրեական հետապնդում՝ ելնելով Լևոն Բարսեղյանի քաղաքացիական կեցվածքից»,- նշեց բանախոսը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
