Միջազգային մամուլը՝ Արսինե Խանջյանին բերման ենթարկելու մասին
Երևանի Խորենացի փողոցից երեկ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի բերման ենթարկելուն անդրադարձել է նաև միջազգային մամուլը: Մասնավորապես՝ CTV News-ը գրել է, որ նրան բերման են ենթարկել առանց որեւէ պատճառ նշելու: Washingtonpost-ը գրում է, որ Երևանում ընթացող հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալվել է կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև 300 մարդ է բերման ենթարկվել: Այստեղ տեղեկատվությունը Երևանում կատարվող դեպքերի մասին հիմնականում հիմնված է պաշտոնական լուրերի վրա։
