«Իշխանությունները տեռորի միջոցով ճնշում են հանրությանը».Հրանուշ Խառատյան.տեսանյութ
«Ես շարունակում եմ հիանալ եւ զարմանալ մեր հանրային վարքի ինքնազսպման վարքի փնտրտուքների վրա: Մենք գործ ունենք բացարձակ բաց հանրային ընդվզման հետ եւ տեռորի միջոցով հանրության վրա ճնշում գործադրելու երեւույթի հետ: Չնայած այն կոչերին, որ խնդիրը պետք է բանակցությունների միջոցով լուծվի, ակնհայտ է, որ եթե կողմեր կան, ապա այդ կողմերից մեկն անընդհատ, շատ կտրուկ ագրեսիվ քայլերի է դիմելու»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Վերջինս նկատեց, որ չնայած կոչերին, որ այս իրավիճակում խնդիրը պետք է լուծվի առանց արյունահեղության, ակնհայտ է, որ կողմերից մեկը, որն ի դեպ նման կոչ անողն է, շատ կտրուկ ու ագրեսիվ քայլերի է գնում: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
