Ովքեր են ստորագրել
14:39 ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ այս պահին ստորագրել են 13 պատգամավորներ.պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսականյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը: Սակայն ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն: Ստորագրություններով ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը լրանում է ժամը 17:00-ին:
