Ալեք Ենիգոմշյաին կայցելեն ՄԻՊ գրասենյակից
12:10 Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրենից ստորագրություն են վերցրել, որպեսզի չհրապարակի, թե ինչի մեջ է կասկածվում Ենիգոմշյանը: Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ եւ խախտումներ է թույլ տվել: Հենց այդ պատճառով էլ գտնվում եմ ՄԻ պաշտպանի գրասենյակում եւ միասին այցելելու ենք ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր՝ խախտումներն արձանագրելու եւ վերացնելու համար»։
