Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցություն գործակալություններում աղմկոտ չարաշահումներ են բացահայտվել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցություն տարածքային գործակալություններում, ինչի արդյունքում աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել։ Թերթի տեղեկություններով՝ չարաշահումներն այնքան աղմկոտ են, որ չի բացառվում հանգեցնեն պաշտոնանկությունների, ինչպես եղավ Կոտայքի և Արագածոտնի մարզերի դեպքերում։
