Որ դեպքում է ԱԺ արտահերթ նիստ գումարվում.ԱԺ
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը կարգավորված է ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, ըստ որի՝ արտահերթ նիստ գումարում է ՀՀ ԱԺ նախագահը՝ Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնության առկայության դեպքում, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: «Կրկին հայտնում ենք, որ օրենսդրությամբ նախատեսված առիթների ու պայմանների առկայության դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը իր գործառույթները կիրականացնի ամբողջ ծավալով», - ասված է ԱԺ տարածած հաղորդագրությունում:
