Բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան. Անահիտ Հայթայան
11:01 ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: «Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվադանոցում», - նշել է Հայթայանը:
