Օդանավակայանից ռումբի մասին ահազանգ,նոր մանրամասներ
Արդեն տեղեկացրել ենք,որ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել: Այս պահին համապատասխան մարմինները ստուգումներ են իրականացնում օդանավակայանում:Հետաձգվել են մի քանի թռիչքներ: Քիչ առաջ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտարարեց, որ ահազանգը կեղծ է եղել:
