Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել
22:46 Հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանին։ Այս պահին էլ Խորենացի փողոցում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել այնտեղ հայտնված ցանկացած քաղաքացու։
