Կռիվ Ազատության հրապարակում
Խորենացու փողոցից հավաքի վայրը տեղափոխվեց Ազատության հրապարակ: Թեև ոստիկանությունը տարել էր տեխնիկան, սակայն հավաքի ընթացքում հնարավոր եղավ նոր բարձրախոս միացնել։ «Հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի» անդամ Ալբերտ Բաղդասարյանն առաջարկեց երթ անցկացնել` ասելով, որ ինքը պատրաստ է գնալ մարդկանց հետևից: Քննարկման դրվեց երեք առաջարկ: Առաջինը՝ հանրահավաք անել վաղը, երբ բազմամարդ դառնան, մյուսը՝ երթ անել այսօր, և երրորդ՝ նստացույց սկսել։ Ալբերտ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այսօր Երևանում ոստիկանական խիստ հսկողություն է։ Ապա բարձրախոսի կռիվ սկսվեց: Պայքարի դուրս եկան ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը և Ալբերտ Բաղդասարյանը: Հաղթեց Արգիշտի Կիվիրյանը:
