Սպանություն Չարենցավանում

Այսօր՝ հուլիսի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 26 շենք, որտեղից հիվանդանոց են տեղափոխել նույն շենքի 39 բնակարանի բնակիչ, 31-ամյա Գարիկ Մանվելյանին։ Ինչպես Չարենցավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանվելյանը գիտակցության չգալով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամաանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Իսկ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ՝ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը, վարչության պետ՝ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ սպանվածը վնասվածքները ստացել է սուր, կտրող-ծակող առարկայից՝ կրծքավանդակի ձախ մասում։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ կա դանակի 3 հարվածի հետք։ Ֆոտոլրագրողը հայտնոմ է, որ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը՝ 28-ամյա Կարեն Հունանյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am