Ուղիղ միացում Ազատության հրապարակից
Արդեն հայտնել ենք, որ «Նոր Հայաստան» շարժումը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ Խորենացի փողոցում նախատեսված հավաքը տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում այստեղ, որը համակարգում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով օրեր առաջ է ազատվել պատանդառությունից:
