Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվել
«Ուսումնասիրում եմ իրավիճակը, ֆիլմ եմ պատրաստելու: Սա ինչ է նշանակում. իրավապահները թույլ չեն տալիս նկարեմ ու նաև ասում են` մի կանգնեք այստեղ»,- Խորենացի փողոցում ասաց հանրահայտ կինոդերասանուհի Արսինե Խանջյանը, որին ևս պատնեշից այն կողմ տարան: Քիչ առաջ այստեղ եկավ ժառանգական Արմեն Մարտիրոսյանը, ով հորդորեց ոստիկաններին ետ կանգնել քաղաքացիներին բերման ենթարկելու քայլից: Նրան ևս բերման ենթարկեցին: Փաշինյանը բանակցում է ՀՀ փոխոստիկանապետ Լ. Երանոսյանի հետ: Բերման ենթարկված քաղաքացինրի թիվն անցնում է հարյուրը:
