Զինված խմբի կողմից պատանդ վերցված բուժաշխատողներից մեկը քիչ առաջ ազատ է արձակվել
armlur.am -ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից այսօր պատանդ վերցված բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկվա փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինյալներին բուժօգնություն ցուցաբերել փորձող Շտապօգնության աշխատակիցները պատանդ են վերցվել: Ըստ երևույթին` ազատ է արձակվել բուժքույրը, ով միակ կինն է անձնակազմում:
