Բերման է ենթարկվել Ալեք Ենիգոմշյանը
20:25 Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Այս մասին հայտնում են Հիմնադիր Խորհրդարանից: Այլ մանրամասներ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այսօր կարմիր բերետավորները բերման է ենթարկում բոլոր նրանց, ովքեր ժամանում են հանրահավաքի վայր: Այս պահին ոչ պաշտոնական տվյալներով բերման ենթարկվածների թիվն հասնում է շուրջ հարյուրի: Ու թեև ակցիայի վայրը տեղափոխվել է Ազատության հրապարակ, այնուամենայնիվ՝ բերման ենթարկումները շարունակվում են:
