Պավել Մանուկյանի որդին երկու ամսով կալանավորվեց
20:20 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել քննիչի միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ըստ պաշտպանի՝ դատարանը որոշել է կալանավորել Արամ Մանուկյանին 2 ամսով։ Պավել Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննության օրն ու ժամը դեռ հայտնի չէ։
