Բժիշկ Սալվադոր Խեչոյանը հաստատել է, որ իրենք գնդի տարածքում որպես պատանդ են պահվում (տեսանյութ)
ՊՊԾ գնդում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը «Ժամը» լրատվականի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ իրենք գնդի տարածքում որպես պատանդ են պահվում: Նա ասել է, որ վիրավորներից մեկը հոսպիտալացման կարիք ունի և նշել, որ իրենց մոտ եղած դեղորայքով չեն կարող լիարժեք բուժել տարածքում պահվող վիրավորներին:
