ՊՊԾ գնդի վրայով ուղղաթիռ է անցել. Թռուցիկներ են թափվել
Երեւանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 27-ին եւս ուղղաթիռ է թռել, որը թռուցիկներ է նետել։
NEWS.am-ի փոխանցմամբ, ուղղաթիռը անցել է բավական ցածր եւ դրանից գնդի տարածքում թղթեր են թափվել։Թռուցիկում գրառման մեջ ԱԱԾ-ն նշում է, թե իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում հարկադրված են կիրառելու զինված խմբի գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված, օրենքով սահմանված համարժեք միջոցներ։
Միաժամանակ, ԱԱԾ-ն կրկին պահանջելէ վայր դնել զենքերն ու հանձնվել։

