Ոստիկանները թույլ չեն տալիս Պավել Մանուկյանի կնոջը տեսակցել ամուսնուն
18:21 Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորված, զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։ Նա«Ազատության»-ը փոխանցեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։ Մանուկյանն ասաց, որ այս տասը օրերի ընթացքում մեկ անգամ է կարողացել հեռախոսով խոսել ամուսնու հետ, երբ «Սասնա ծռեր»-ը դեռ կապի միջոցներ են ունեցել։ Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Սասնա ծռեր»-ի քայլը, Մարինե Մանուկյանը պատասխանեց. – «Նենց, ոնց որ հայ ժողովուրդը»։ Նշենք, որ այս պահին հիվանդանոցում է նաև Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, նրան թույլտրել են տեսակցել Պավել Մանուկյանին։
