«Հարթակում հայտնված բանախոսները փորձում են իրավիճակը քաղաքացիական ըմբոստության վերածել».Հակոբ Ավետիքյան.տեսանյութ
«Ամեն օր արյուն են հեղում:Սա ձնագնդիի ազդեցությունը կունենա և դժգոհության այն պատճառները և քաղաքացիական ըմբոստությունը,որն բանախոսները այլ ուղղությամբ են ցանկանում տանել,շատ սխալ է:Այս ըմբոստ տղաները ի՞նչ ծրագիր են առաջարկել: Եթե նախագահը հրաժարվեց,ո՞վ է նախագահելու,դրանից հետո պատկերացնում եք՝ ինչ իրավիճակ է ստեղծվելու»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:Վերջինս հիշեցրեց,որ նախագահի հրաժարականից հետո յուրաքանչյուրը փորձելու է իշխանությունը զավթել,որն ավելի բարդ իրավիճակ կստեղծի: Ըստ բանախոսի՝ իշխանությունը որդեգրել է զինյալներին «մաշեցնելու» քաղաքականությունը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
