Լեւոն Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է. մանրամասներ
Քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժին եկավ Շտապօգնության մեքենա, որը կանչվել էր Լեւոն Բարսեղյանի համար: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը՝ նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանն ասել է, որ Շտապօգնություն կանչել են Լեւոն Բարսեղյանի համար, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է: Փաստաբանն այլ տեղեկություն չի հայտնել:
