Հարթակում գտնվողներից մի քանիսը տեղյակ են եղել, թե ինչ է կատարվում այդ պահին ՊՊԾ գնդում
Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ Խորենացի փողոցում ոստիկանության գործողություններին, նշեց, որ տեղեկություններ չունի Լեւոն Բարսեղյանից: Այնուհետև կարծիք հայտնեց, որ Պարույր Հայրիկյանը ժողովրդին տուն չպետք է ուղարկեր: «Սխալ էր հավաքված ժողովրդին տուն ուղարկել:Ես չէի սպասում, որ Պարույր Հայրիկյանը ժողովրդին տուն կուղարկեր, նման պահի այդպես չեն վարվում: Ես համոզված եմ, որ հարթակում գտնվողներից մի քանիսը տեղյակ են եղել թե ինչ է կատարվում այդ պահին ՊՊԾ գնդում»,- ասաց նա:
