Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ
17:06 ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Առաջիկա ժամվա ընթացքում հանդես կգամ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին ևս առաջարկել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին արտահերթ նիստ հրավիրել:
