Լեւոն Բարսեղյանը ձերբակալված չէ. ոստիկանություն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ձերբակալված չէ: Այս armtimes.com-ին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Տեղեկացանք, որ Լեւոն Բարսեղյանը գիշերը Խորենացի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին եւ 06:30-ին ազատ արձակվել: Այս պահին, Լեւոն Բարսեղյանի գտնվելու վայրն անհայտ է: Նրա հարազատներն ու ընկերները չեն կարողանում կապ հաստատել Բարսեղյանի հետ: Վերջինիս հեռախոսահամարն անջատված է: Հիշեցնենք, որ Խորենացի փողոցից գիշերը բերման է ենթարկվել 64 անձ, որոնցից մեկը ձերբակալված է:
