«Սասնա ծռերը» բժիշկներին կազատեն, երբ ՊՊԾ գունդ կգա Արմեն Մուրադյանը
«Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժանձնակազմի ճակատագրի վերաբերյալ: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»,- ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածի համաձայն, այսօր իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների՝ երկու բժշկի՝ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
