Բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկությունը հերյուրանք է. Ալեք Ենիգոմշյան
15:52 «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը մեկնաբանեց «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից բժիշկներին պատանդ վերցնելու մասին ոստիկանության հայտարարությունը: «Պատանդ պահելու մասին տեղեկությունը հերյուրանք է: Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում, ուզում են որ բժշկական ներկայությունը տևական լինի և հերթափոխով:Նախքան բժշկական բրիգադի մտնելը խմբի անդամները 3 օր զրկված են եղել բժշկական օգնության հնարավորությունից»:
