Արա Ասոյանը պատրաստ է պատանդ հանձնվել գործընկերների փոխարեն
15:26 ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Նշենք, որ Արա Ասոյանը նույնպես դատապարտել է ստեղծված իրավիճակը ՝ ասելով, որ պատրաստ է գնալ նստել այնտեղ, միայն թե շտապ օգնության բժիշկներին ու բուժքույրերին բաց թողնեն:
