Իսկ Մաշային կոպտելու «դուխ» չկա՞

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսում ինչպես հայտնի է, խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին: Ըստ թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իր բնորոշմամբ գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խնդիրը: Թուրք բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ այս թեմայով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում` ավելացնելով սակայն, որ Հայաստանի հետ որևէ շփում չի ունեցել: Թուրք նախարարը չի զլացել ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի աջակցության մասին: Ահա նա ընդգծել է, որ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ փորձել է ճշգրտել այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ու արձագանքը: Երբ նրանից փորձել էին ճշգրտել, թե ինչ նկատի ունի նախարարը, նա չի մանրամասնել իր խոսքերը: Թուրքական մամուլն այս օրերին գրում էր` դիվանագետներին հղում անելով, թե Թուրքիայի իշխանությունները ձգտում են նվազեցնել թշնամիների թիվը և մեծացնել ընկերների թիվը, ունեն Հայաստանի հետ սահմանը բացելու պլան: Պաշտոնական Երևանը պատասխանել է Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում Թուրքիայի մասնակցությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի միջամտության կարիքը չունի: Նրա խոսքով, եթե Թուրքիան ցանկանում է այդ հարցում օգտակար լինել, «ապա պետք է հեռու մնա»: Պաշտոնական Երևանի արձագանքը կարելի է, իհարկե, տրամաբանական համարել: Թուրքիային «տեղը դնելու» հարցում մեր իշխանավորները, ինչպես ասում են, խնդիր չունեն: Մշտապես ասելիք կա, հիշեցնում են, որ որքան ապակառուցողական դեր է խաղում Անկարան, Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է` Ղարաբաղի խնդրի պատճառով: Հարկ եղած դեպքում հրապարակային ամեն ինչ ասվում է: Բայց ինչպե՞ս հասկանալ պաշտոնական Երևանի, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի ԱԳՆ-ի, նրա ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և նրա աշխատակիցների լռությունը, երբ պաշտոնական Մոսկվան է խոսում Թուրքիայի «կառուցողական ներդրման» մասին Ղարաբաղյան հակամարտության խնդրով: Չէ՞ որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններից մի քանի օր առաջ` անցյալ շաբաթ պաշտոնական Մոսկվան է խոսել ղարաբաղյան կարգավորման գործընթացում Անկարայի դերակատարման մասին: Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ երկրի ընդգրկման հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը կախված է երկրի կառուցողական ներդրումից բանակցային գործընթացում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Ինչ վերաբերվում է Թուրքիայի միանալուն Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավորմանը, ցանկացած այլ բանակցային գործընթացին, խաղաղ գործընթացին` ընդհանրապես խոսքը կարող է գնալ ոչ միայն Թուրքիայի մասին, ցանկացած կառուցողական համագործակցություն կարելի է դիտարկել հենց այդպիսի տեսակետից որպես կառուցողական փոխազդեցություն: Եթե պետությունն ունի ինչ-որ դրական բան ավելացնելու, ինձ թվում է, որ այդտեղ չի կարող լինել որևէ խնդիր, սակայն կրկին ասում եմ, եթե խոսքը վերաբերվում է կառուցողական ներդրմանը»: Ինչպես երևում է, Մարիա Զախարովային արձագանքելու հարցում հայկական դիվանագիտությունն անզոր է, կամ էլ կա գիտակցում, որ Մարիա Զախարովայի դիրքորոշմանը հակառակվելը կվնասի ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնավարման ճակատագրի վրա: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ահ ու սարսափ են կզգան ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցները լուրից, եթե նրանց զեկուցեն, որ օրինակ` Մարիա Զախարովան է զանգահարում: Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am