Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրն անհայտ է
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը առավոտյան ժամը 6-ին ոստիկանության բաժանմունքից բաց է թողնվել, սակայն նա մինչ այս պահը անհասանելի է: Այս մասին քիչ առաջ ահազանգեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ հրավիրված ասուլիսում։
