Ծայրահեղ քայլերին խմբին մղել է իշխանությունը.Վահրամ Մարտիրոսյան
Հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց,որ «Սասնա ծռեր» խումբը ստեղծեց մի բևեռ, մի այլընտրանք իշխանությանը, որը կարող է հանրության վիճելի պահանջները պաշտպանել.«Ծայրահեղ քայլերին խմբին մղել է իշխանությունը: Այնուամենայնիվ հնարավոր է դեռ բանակցությունների միջոցով հանրության երկխոսության, բանակցությունների բերել: Այս պահը շատ դրամատիկ է, պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, ճանապարահին քարտեզ գծվի, թե ինչ հաջորդականությամբ լուծվի իրավիճակը:Եթե շարունակվի այս գործընթացը, հնարավոր է զտվի մի կորիզ, որը կկազմի քաղաքական էլիտան, իսկ տասը օրում հնարավոր չէ քաղաքական էլիտա ստեղծել »:
