Քաղաքացիների մուտքը Խորենացի փողոցի՝ ՊՊԾ գնդի տարածքին հարակից մասում արգելված է
12:03 Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ Խորենացու փողոցի՝ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարակից հատվածում։ Մի կնոջ ոստիկանները հորդորեցին դուրս գալ տարածքից իր մեքենայով,կինը չենթարկվեց : Կես ժամ բանակցելուց հետո «կարմիրբերետավորները» բռնեցին կնոջ թևերից ու նրան տարան ոստիկանական պատնեշից այն կողմ։ Ոստիկաններն ասացին, որ թույլ չեն տալու քաղաքացիների մուտքն այս հատված։
