Հերոսն ու հակահերոսները

«Սասնա ծռեր»-ի և իշխանության բանակցություններում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությանը հանրությունը բացասական գնահատական տվեց: Վիտալի Բալասանյանի տարիների վաստակը փորձ է արվում մեկ դիպվածի համար հողին հավասարեցնել՝ նրան անվանելով ստախոս։ Բալասանյանին քարկոծելու առիթը դարձավ նրա հայտարարությունն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը հետ է կանգնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իշխանությունը երկարատեւ փնտրտուքներից հետո վերջապես գտավ մի չվարկաբեկված անձի՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի, որը կարող էր մուտք գործել «գրավված» տարածք ու բանակցել ապստամբների հետ։ Բանակցությունների արդյունքում ազատ արձակվեցին «պատանդի» կարգավիճակում հայտնված չորս ոստիկանները, իսկ Բալասանյանն էլ բառացիորեն հայտարարեց.«Սեֆիլյանը շատ դրական Է արձագանքել բանակցությունների ընթացքին, բայց ինքն Էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել, նա հաստատել Է, որ ինքը հիաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»։ Այս հայտարարությունը փոթորիկ բարձրացրեց, բոլորն առանց ծանր ու թեթեւ անելու իրավիճակը սկսեցին դատափետել Բալասանյանին։ Դրանից երկու օր հետո ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը շտապեց շտկել, թե «Ժիրայր ՍԷֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ և տեղում հասկանա իրավիճակը, նոր կհանդիպի նախագահի հետ և կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, դա չի նշանակում, որ նա հրաժարվել է…», - ասաց նա՝ ըստ ամենայնի հաստատելով Բալասանյանի հայտարարությունը, որ Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանին Մի բան է զարմացնում՝ Սեֆիլյանի լռությունը: Նրա խոսքը փոխանցվել է միջնորդավորված ձևով՝ պաշտպանի միջոցով, թե Բալասանյանը ստում է.«Սեֆիլյանը ասում էր, որ այս պահին է այդ պահանջից հրաժարվում, այլ ոչ ընդհանրապես: Սակայն այս ամբողջից որոշակի ժամանակ կհայտնի այս ամբողջի վերաբերյալ իր դիրքորոշումը: Համենայն դեպս նա չի ասել, որ հրաժարվում է Սարգսյանի հրաժարականից։ Այսինքն՝ բանակցային պրոցես է, որի ընթացքում կողմերը որոշակի պայմաններ են առաջարկում փոխզիջումների գնալու տարբերակով: Այսինքն, որոշակի պայմաններ էր առաջարկել նաև Սեֆիլյանը, կատարվելու դեպքում այդ պահին նաև հանելու էր այդ պահանջը», -«Ազատությանը» փոխանցել է պաշտպան Արա Զաքարյանը ըստ էության հաստատելով Բալասանյանի հայտարարությունը։ Սեֆիլյան-Բալասանյան զրույցի արձանագրություն կա, որը, սակայն, անապացուցելի «զենք» է Բալասանյանի պաշտպանների ձեռքում։ Բալասանյանը կարող էր նաև ձայնագրել Սեֆիլյանի խոսքը եւ գոնե այդ կերպ ներկայացներ: Պարզ է, որ այդ տարբերակն էլ է բացառվել ու հիմա շատերն են փորձում իրավիճակը ներկայացնել իրենց շահերին համապատասխան։ Մի բան ակնհայտ է, որ Բալասանյանին միտումնավոր վարկաբեկելու գործընթաց է գնում՝ անտեսելով այն անձնուրացությունը, որը հերոսը ցուցաբերել է այս օրերին։ Միայն այն փաստը, որ Արցախի պատգամավորը համաձայնեց ընդառաջ գնալ իշխանություններին, այդկերպ վտանգի տակ դնելով իր հեղինակությունն ու վարկանիշը, միայն այն, որ ահռելի պատասխանատվություն ստանձնեց, քանի որ ընդունենք, թե ոչ, ապստամբ խմբի տղաները հատկապես վերջին օրերին անհավասարակշիռ վիճակում են եւ պատրաստ անհավանական գործողությունների, նրանք չպահեցին մի շարք փոխպայմանավորվածություններ, մասնավորապես ուղիղ եթերի ժամանակ զենքի չցուցադրության վերաբերյալ, ավելին, ոմանք անգամ օդ կրակեցին եւ այլն, եւ այլն... Այսպիսի իրավիճակում պատասխանատվություն ստանձնել, կազմակերպել ապստամբների ու լրագրողների հանդիպումը, որի ցանկացած պահը հղի էր վտանգավոր զարգացումներով, արդեն իսկական հերոսություն է։ Իրականում Հայաստանում վաղուց արմատավորվել է մի իրավիճակ, երբ հերոսներն ավելորդ են դարձել։ Ի վերջո, Բալասանյանին Արցախից բերելու փաստն էլ այն իրողության ապացույցն է, որ այս տարիներին այնքան համատարած փչացրեցինին բոլորին, այնքան քծնելու պարարտ դաշտ ստեղծեցին, որ այսօր չկար անվերապահ մի հեղինակություն, ով կկարողանար քիչ թե շատ հանդարտեցնել կրքերն իր ներկայությամբ... Մինչդեռ պետությունն ամուր է իր քաղաքացիներով, իր քաղաքացիական հասարակությամբ եւ իր քաղաքական դաշտով, իր բոլոր ինստիտուտներով: Այս ամենի ներդաշնակությունը պետք է ապահովի իշխանությունը, եւ այդ դեպքում, այդպիսի իշխանությունն էլ իր հերթին կարող է ուժեղ լինել եւ արժանանալ իր քաղաքացիների վստահությանը:Իշխանությունը մինչդեռ հակառակն է արել։ Անի Սահակյան

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am