Գագիկ Եղիազարյանի հայրը չի հավատում, որ իր որդին հանձնվել է
11:04 Այսօր ոստիկանությունը տեղեկություն է տարածել, ըստ որի զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը հանձնվել է: Նրա հայրը, ով այս պահին Էրեբունի հիվանդանոցի մոտ է, չի հավատում ոստիկանության հաղորդագրությանը: ՊՊԾ գնդում փոխհրաձգության արդյունքում վիրավորներին այսօր տեղափոխել են Էրեբունի ԲԿ, այստեղ ոստիկանության մեծ ուժեր են կուտակված:
