Պավլիկ Մանուկյանի և որդու վիճակի մասին. ԼՐԱՑՎԱԾ
10:54 Էրեբունու հիվանդանոցի վարչական մասից տեղեկացնում են, որ ընդունել են երեք վիրավոր, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից է: Մյուս երկուսը Պավլիկ եւ Արամ Մանուկյաններն են: Ոստիկանության աշխատակիցը ստացել է սրունքի հրազենային վնասվածք: Նրա վիճակը կայուն է, հիմա արդեն հիվանդասենյակում է: Հայր ու որդի Մանուկյանների վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց կայուն: Նրանք ոտքերի շրջանում են վնասվածք ստացել: Պավլիկ Մանուկյանը՝ երկու ազդրերի շրջանում, որդին՝ ձախ ազդրի շրջանում: Վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանք երկուսն էլ գտնվում արհեստական շնչառառության տակ են:
