Խորենացի փողոցից բերման ենթարկվեցին նաև Լևոն Բարսեղյանը, կանայք (տեսանյութ)
02. 45 Խորենացի փողոցից բերման ենթարկվեցին Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, կանայք: Կարմիր բերետավորներն իրենց հետ տանում են բոլոր քաղաքացիներին:
Մի կին հայտարարեց, որ հացադուլ է սկսում. նրան նույնպես տարան:
Խորենացի փողոց են եկել կարմիր բերետավորներ: Երկու քաղաքացու բերման ենթարկեցին:
Խորենացի փողոց եկավ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանները հետապնդում են քաղաքացիներին ու փորձում մաքրել փողոցը:
