Կամիր բերետավորների գունդը քաղաքացիների է տանում ոստիկանություն
09:06 ՊՊԾ գնդի տարածքից քիչ առաջ դարձյալ կրակոցների նմանվող ձայներ լսվեցին: Սակայն դեռեւս պաշտոնապես այս մասին չի հաղորդվում: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գրում են,որ ՊՊԾտարածքից գազի հոտ են առել, սակայն սա էլ պաշտոնական տեղեկություն չէ: Իսկ ՀՀ ոստիկանությունը շարունակում էմարդկանց բերման ենթարկել: ՊՊԾ գնդի հարակից տարածքներից, բակերից անգամքաղաքացիներին առանց բացատրության,առանց որեւէ խոսք ասելու տանում են ոստիկանություն: «Իմ եղբայրն է, քեֆը լավ էր, եկել իրա հայաթը նստել էր, գալիս, տանում են, բակ իջնել ոչ ոք իրավունք չունի՞, հա՞»,-բողոքում էր քաղաքացիներից մեկը: Քանի որ քաղաքացին սկսեց աղմկել նրան եւս տարան ոստիկանություն: galatv.am
