Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր
Այսօր ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբավորման միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տուժել էին նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին, ինչպես նաև մեկ ոստիկան: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Էրեբունի ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
